Բաժիններ՝

Երբ դեռահասները սկսում են հրաժարվել սննդից. ի՞նչ անել

Բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը ինստագրամյան իր էջում անդրադարձել է մի հարցի, որը հուզում է գրեթե բոլոր ծնողներին, ովքեր ունեն դեռահաս երեխաներ: Բժշկուհին խորհուրդներ է տալիս, որոնք կօգնեն այն ժամանակ, երբ դեռահասները սկսում են հրաժարվել սննդից:

«Հասկանալու համար սննդային վարքի խանգարման պատճառը՝ անհրաժեշտ է հավաքել հավելյալ ինֆորմացիա:

Ծնողները պետք է որոշակի շրջան հետևեն երեխայի վարքագծին, ինքնազգացողությանը և վարքագծի առանձնահատկություններին:

Կախված այս ամենից՝ խնդրի հանդեպ մոտեցումը կարող է փոփոխվել:

Կարդացեք նաև

Եթե դեռահասը հրաժարվում է ուտել տանը, դպրոցում կամ այլ վայրում, ցուցաբերում է խիստ ընտրողական վերաբերմունք սննդի նկատմամբ, օրինակ՝ փորձում է սնվել «շատ առողջ»՝ ուտում է հավի կրծքամիս, հնդկաձավար և նմանատիպ այլ մթերքներ, ապա սա վտանգավոր ձայնանշան է:

Ծնողները երբեմն ենթադրում են, որ երեխան ուղղակի անցում է կատարել առողջ սննդակարգի, բայց սա վտանգավոր է հատկապես այն պարագայում, երբ երեխան՝

  • երկար ժամանակ հետևում է խիստ սննդակարգի, բայց քաշը չի փոփոխվում կամ ընդհակառակը՝ կտրուկ նվազում է
  • մեծ հետաքրքրություն է ցուցաբերում որևէ սուբկուլտուրայի նկատմամբ, օրինակ՝ սոց. ցանցերում հետևում է ճապոնական, կորեական ստանդարտներին համապատասխանող շատ նիհար աղջիկներին/տղաներին
  • գերծանրաբեռնված ֆիզ. ակտիվությամբ է զբաղվում և գերկարևորում է այն
  • ընդունում է լուծողականներ, միզամուղներ

Այս ամենից հետևում է, որ երեխան դրսևորում է սննդի հանդեպ սահմանափակող վերաբերմունք՝ քաշի նվազման նպատակով, որը կարող է վնասել առողջությանը: Ծնողները պետք է լինեն հետևողական և առաջին իսկ նշանների դեպքում դիմել հոգեբանի/հոգեբույժի, դիետոլոգի, կանխելու համար անորեքսիայի, բուլիմիայի և այլ սննդային վարքի խանգարումների խորացումը կամ առաջացումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս