«ՀՀ իշխանությունները զբաղված են Ալիևի հրահանգը կատարելով և խիստ օպերատիվ զինաթափում են Արցախը». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը հայտարարել է «Հատուցում» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր արդեն մի քանի պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հերթական ռազմական ագրեսիայի համար հիմք նախապատրաստելով։

Հայաստանի պաշտպանության նախարարությունից եւ դասատու նախարարից ձայն չկա։

ՀՀ իշխանությունները զբաղված են Ալիեւի հրահանգը կատարելով եւ խիստ օպերատիվ զինաթափում են Արցախը։

Զորակոչի ավարտին դեռ 10-15 օր մնացած բոլոր զինվորներին նախօրեին մի քանի ժամում հավաքել, բերել-իջեցրել են բանվորի արձանի մոտ ու չեն հասցրել անգամ շատերի ծնողներին տեղեկացնել։

Որ Ալիեւը չջղայնանա։ Շեֆին ջղայնացնել չի կարելի։

Իսկ այսօր, ադրբեջանական հերթական դիվերսիայի արդյունքում զոհվեցին պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գաբրիելյանն ու Արթուր Խաչատրյանը։

Արթուր Խաչատրյանը Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղից էր, ամուսնացած էր, ուներ 4 երեխա։

Իսկ Գուրգեն Գաբրիելյանը Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի նախկին գյուղապետն էր, ամուսնացած էր եւ մի քանի երեխայի հայր»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031