ՄԻՊ աջակցությամբ զինծառայողը ստացել է վիրահատական բուժում և շարունակել զինվորական ծառայությունը

ՀՀ ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ զինծառայողի մայրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ որդին ունի մի շարք առողջական խնդիրներ և պարբերաբար ընդունում է ցավազրկող դեղահաբեր:

Հավելել է, որ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով որդու առողջական վիճակը վատթարացել է, ինչի պատճառով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, անցել բժշկական հետազոտություններ: Արդյունքում, որդու մոտ ախտորոշվել է 3-րդ աստիճանի վարիկոցելե, և տրվել է պլանային կարգով վիրահատության ցուցում։

Զինծառայողի մայրը խնդրել է աջակցել որդու առողջական խնդրի կապակցությամբ անհապաղ վիրահատություն իրականացնելու և դրանից հետո միայն զինվորական ծառայությունը շարունակելու նպատակով զորամաս տեղափոխելու հարցում: Բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Պաշտպանության նախարարին՝ առաջարկելով զինվորի առողջական խնդրի կապակցությամբ հնարավորին սեղմ ժամկետում իրականացնել վիրահատություն: Այնուհետև, զինծառայողի մայրը տեղեկացրել է, որ որդին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիրահատվել և առողջական գանգատներ այլևս չունի: Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին առնչվող հարցերով Պաշտպանին կարելի է դիմել 116 կամ 096116100 թեժ գծի շուրջօրյա հեռախոսահամարներով:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031