
6 հետաքրքիր փաստեր պանրի մասին

Միչիգանի համալսարանի ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ պանիրը թմրանյութ է և կարող է կախվածություն առաջացնել։ Ներկայացնում ենք 6 փաստեր այս հնագույն մթերքի մասին:
1. Մեկ կիլոգրամ պանիր պատրաստելու համար անհրաժեշտ կլինի մոտ 10 լիտր կովի կամ այծի կաթ։
2. Պանրի հետքեր են հայտնաբերվել Առաջին դինաստիայի եգիպտական բուրգերում (Ք.ա. 3000 – 2800 թթ.): Պանիրը կարևոր առևտրային ապրանք էր հին հույների և հռոմեացիների համար:
3. Հոլանդացիներն առաջինն էին, ովքեր բռնեցին առևտրի ուղին և սկսեցին արտադրել պինդ պանրի հսկայական շրջանակներ 14-րդ դարում:
4. Մեծ Բրիտանիայում ամեն տարի անցկացվում է պանիր գլորելու մրցաշար:
5. Ըստ լեգենդի, երբ փիլիսոփա Զրադաշտը թողեց աշխարհիկ կյանքը և հաստատվեց անապատում, ավելի քան 20 տարի նրա սննդակարգը բաղկացած էր միայն պանրից:
6. Ասում են՝ հենց փափուկ կամեմբեր պանիրն է նպաստել Սալվադոր Դալիի «Հոսող ժամացույցներ» հայտնի նկարի ծնունդին։ Մի օր ընթրիքի ժամանակ այս պանիրը համտեսելուց հետո նկարիչը նստել է անավարտ կտավի առջև, անջատել է լույսը և սկսել է մտածել կամեմբերի հրաշալի համի մասին։ Հենց այդ ժամանակ է նրա մոտ առաջանում հոսող ժամացույցի գաղափարը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը