«Ոչ միայն Երևանը, այլև ողջ պետությունը, պետք է հնարավորինս շուտ զարթնի». Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ընդհանուր առմամբ ես համաձայն եմ մեր քաղաքապետի հետ (որի անուն-ազգանունն այդպես էլ ոչ ոք և երբեք չի հիշի), որ քաղաքը պետք է շուտ արթնանա: Ավելին, ոչ միայն Երևանը, այլև ողջ պետությունը, որը մինչև ականջները ք.քի մեջ խրված է, պետք է հնարավորինս շուտ զարթնի:

Բայց… դա պետք է արվի ոչ թե կենացի մակարդակով, այլ համակարգված: Դրա համար պետք է ճիշտ բաշխվի բոլոր պետական կառույցների, դպրոցների և ԲՈՒՀերի աշխատանքային ժամերի սկիզբը: Նույնը պետք է, համակարգված, արվի նաև, մասնավոր հատվածի հետ:

Դրանից ելնելով արդեն կարգավորել մնացած ենթակառուցվածքների աշխատանքը՝ տրանսպորտ, աղբահանություն, միջքաղաքային փոխադրումներ և լոգիստիկ հարցեր և այլն: Իսկ մեզ մոտ ինչպես միշտ դա կդառնա մեկ-երկու օրվա մեմերի և թրոլինգի թեմա, իսկ հետո մասսաներին զբաղեցնելու նոր բան կգտնեն

СЛЫШАЛИ ЗВОН, ДА НЕ ЗНАЮТ, ГДЕ ОН»

Տեսանյութեր

Լրահոս