Բաժիններ՝

«Արծվի Թևերի» մոտ բախվել են Mercedes-ն ու Nissan X-Trail-ը․ կա 6 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 14։50-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին «Արծի Թևերի» հարևանությամբ բախվել են Mercedes և Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։

Վթարի փաստով Ն․ Խաչատրյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները»,-գրել է կայքը։։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031