
Հացահատիկի գործարքը հաջողություն կունենա, եթե կողմերը բարի կամք դրսևորեն․ ՄԱԿ

Հացահատիկի գործարքը միայն բոլոր կողմերի բարի կամքի վրա հենվելու դեպքում հաջողություն կունենա։ Այդ մասին, РИА новости-ի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպենը։
Արևմտյան երկրները երաշխիքներ չեն տվել, որ չեն խոչընդոտելու հացահատիկի արտահանմանը Ռուսաստանից։
Ուրբաթ օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ Ստամբուլում ունեցած հանդիպմանը ստորագրել է հուշագիր՝ ռուսական գոյւղատնտեսական ապրանքները համաշխարհային շուկա մատակարարելու հարցում համագործակցության մասին։ Հուշագիրը կնքվել է երեք տարով։