Մշտական առճակատումը հաջողության չի բերի ՉԺՀ-ի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում. Քիսինջեր

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար (1973–1977) եւ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական (1969–1975) Հենրի Քիսինջերը կարծում է, որ ԱՄՆ-ը հաջողության չի հասնի Չինաստանի հետ հարաբերություններում՝ գտնվելով մշտական առճակատման վիճակում: Այդ կարծիքը նա հայտնել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է հուլիսի 19-ին:

Քիսինջերի կարծիքով՝ Միացյալ Նահանգների ղեկավարությունը պետք է «նկատի ունենա Չինաստանի կայունությունը եւ այն, որ Չինաստանի խնդրից անհնար է ազատվել»:

«Անհրաժեշտ է գտնել Չինաստանի հետ գոյակցելու եղանակը»,- նշել է նա:

Ինչպես ընդգծել է Քիսինջերը, «կարեւոր է Չինաստանին կամ ցանկացած այլ երկրի թույլ չտալ դառնա համաշխարհային հեգեմոն»:

Կարդացեք նաև

«Բայց դրան անհնար է հասնել մշտական առճակատման հաշվին»,- ընդգծել է նախկին պետքարտուղարը:

Ավելի վաղ Քիսինջերը կարծիքն էր հայտնել, որ ԱՄՆ-ը մտնում է Չինաստանի հետ դիմակայության դարաշրջան, ինչի պատճառով արեւմտյան քաղաքական գործիչները պետք է հրաժարվեն ՉԺՀ-ի հնարավոր արեւմտականացման պատրանքներից:

Նա նաեւ նշել է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ լուրջ երկխոսության բացակայությունը «խորին մտահոգություն է առաջացնում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս