Բաժիններ՝

«Նա ունի հարևանությամբ ապրող գեղեցիկ աղջկա դեմք և մերկապարուհու մարմին». 7 մեջբերումներ Դակոտա Ջոնսոնի ոճի մասին

Հոլիվուդյան բլուրների նորաձևության ոլորտի առաջատարներից մեկը հայտնի ոճաբան Քեյթ Յանգն է: Նրա հայտնի հաճախորդների թվում են Սիեննա Միլլերը, Սելենա Գոմեսը և Մարգո Ռոբի: Անցյալ շաբաթ վերջինս անսպասելիորեն Vogue-ի իսպանական հրատարակության հետ զրույցում իր հիացմունքն էր արտահայտել իր ամենագաղտնի այցելուի՝ Դակոտա Ջոնսոնի մասին: Elle.ru-ն հավաքել է դերասանուհու ոճի, զգեստապահարանի և արտաքինի մասին Քեյթ Յանգի արած ամենահետաքրքիր մեջբերումներից յոթը:

«Նա ունի հարևանությամբ ապրող գեղեցիկ աղջկա դեմք և մերկապարուհու մարմին»:

«Աշխատանքի առաջին իսկ օրերից մենք որոշեցինք, որ նրա ոճը կլինի դասական, մինիմալիստական, էլեգանտ»:

Կարդացեք նաև

«Ամեն անգամ, երբ մենք պատրաստվում ենք կարմիր գորգի, Դակոտան ցանկանում է նմանվել դիսկոբոլ նետողի: Նա դա ժառանգել է իր մորից՝ Մելանի Գրիֆիթից»:

«Դակոտան Gucci-ի դեսպանն է: Մեկ ապրանքանիշի շրջանակներում աշխատելը շատ ավելի դժվար է, քան պոդիումից լավագույն զգեստներ ընտրելը։ Դա նման է գլուխկոտրուկի՝ Դակոտայի քմահաճույքներն ու բնավորությունը, Ալեսանդրո Միքելեի գեղագիտությունը և միջոցառման ձևաչափը համադրելու համար»:

«Նա սիրում է հարդարվել: Ի դեպ, դա ոչ բոլոր դերասանուհիներին է դուր գալիս։ Նրա հետ հագուստ փորձելը շատ զվարճալի է. ոչ մի սթրես»:

«Դակոտան երբեք չի ասի. «Ես ուզում եմ հագնել այն, ինչ տեսել եմ սոցիալական ցանցերում»»:

«Եթե ոտքից գլուխ Gucci պի կրում, նա ընտրում է Saint Laurent»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս