Բաժիններ՝

Ինչպես ընտրել հյութալի և քաղցր ձմերուկ

Դժվար է պատկերացնել մեկին, ով չի սիրում հյութեղ և աներևակայելի համեղ ձմերուկի համը։ Հատկապես այս շոգին։ Ամռանը դրանք վաճառվում են ամենուր, բայց քչերը գիտեն, թե ինչպես ընտրել ճիշտ ձմերուկ։ Երբեմն թվում է, որ դա անելը պարզապես անհնարին խնդիր է, որից կարող է գլուխ հանել միայն իսկական այգեպանը:

Ներկայացնում ենք հնարքներ, որոնք կօգնեն ճիշտ ընտրություն կատարել:

Հողի հետք

Фотография: Как правильно выбрать сочный и сладкий арбуз №2 - BigPicture.ru

Կարդացեք նաև

Դեղին հետքը, որը հաճախ կոչում են նաև հողի հետք, այն վայրն է, որը ձմերուկի հասունանալիս դիպչել է հողին: Հասած ձմերուկներում այն ​​մուգ դեղին է կամ նույնիսկ նարնջադեղին:

Սարդոստայն

Фотография: Как правильно выбрать сочный и сладкий арбуз №3 - BigPicture.ru

Այս շագանակագույն բծերը, որոնք նման են սարդոստայնի, նշանակում են, որ փոշոտման ժամանակ մեղուն հաճախ է դիպչել պտղին։ Որքան հաճախ է փոշոտում տեղի ունենում, այնքան քաղցր է պտուղը։

Տղա, թե աղջիկ

Фотография: Как правильно выбрать сочный и сладкий арбуз №4 - BigPicture.ru

Ֆերմերները տարբերում են ձմերուկն ըստ սեռի: Օրինակ՝ «տղաներն» ավելի մեծ են և ունեն ձգված ձև, նրանց համը ջրային է։ «Աղջիկները» կլորավուն են ու քաղցր։

Քաշ

Фотография: Как правильно выбрать сочный и сладкий арбуз №5 - BigPicture.ru

Ավելի լավ է ընտրել ոչ ամենածանր ձմերուկը, և ոչ ամենափոքրը։ Ընտրեք միջինը:

Պոչիկ

Фотография: Как правильно выбрать сочный и сладкий арбуз №6 - BigPicture.ru

Չոր պոչը նշանակում է, որ ձմերուկը հասունացել է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս