Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներից տուժում է հայ արտահանողը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռևս հունիսի 6-ին հայտարարել էր, որ Սև ծովում հայկական լաստանավը կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը կսկսի հունիսի 15-ից, սակայն մինչ օրս լաստանավը չի սկսել աշխատանքը: Հոլանդական C&M International լոգիստիկ ընկերությունը ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել, որը խնդիրներ է ստեղծել նաև հայկական լաստանավի շահագործման համար։

Պատժամիջոցների պատճառով, դեպի Ռուսաստան լաստանավային փոխադրումներ կազմակերպելու համար ընկերությունը հայկական կողմին թույլտվություն չի տրամադրում կամ պարզապես ձգձգում է տրամադրումը։

Սև ծովով անցնող լաստանավը, ըստ Քերոբյանի՝ այլընտրանք պիտի դառնար Վերին Լարսով կատարվող և շաբաթներ ձգվող բեռնափոխադրումներին, սակայն որքան էլ էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է, որ վրացի գործընկերների հետ հարցերը կլուծվեն մոտ ապագայում, սայլը տեղից, կամ այս դեպքում, լաստանավը տեղից չի շարժվում, անգամ, երբ  կառավարությունը պարտավորվել է 6 ամսով ամբողջությամբ սուբսիդավորել լաստանավային փոխադրումների արժեքը:

Քանի դեռ լաստանավի գործարկումն ընդամենը խոստում է, բեռնափոխադրումների միակ տարբերակը մնում է Վերին Լարսի անցակետը, որտեղ հայկական բեռներով մեքենաները շաբաթներ շարունակ կանգնած են մնում, թեև էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է, որ իրենց աշխատանքի շնորհիվ վերջին մեկուկես ամսվա ընթացքում կարողացել են էապես մեծացնել Լարսի թողունակությունը:

Լաստանավի ու Վերին Լարսի խնդիրները մեկնաբանում է «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը:

Տեսանյութեր

Լրահոս