Եվրոգոտում ռեցեսիան 2022թ. ընթացքում կանխատեսվում է 45 տոկոսի հավանականությամբ. Bloomberg
Եվրոգոտում ռեցեսիան տարվա ընթացքում կարող է առաջանալ 45 տոկոսի հավանականությամբ, այս սցենարի ռիսկն աճում է: Հուլիսի 11-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով տնտեսագետների կարծիքը:
Գործակալության տվյալներով՝ մինչեւ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկիզբը եվրոյի գոտում ռեցեսիայի հավանականությունը գնահատվում էր 20 տոկոս, իսկ հունիսին՝ 30 տոկոս: Փորձագետներն այժմ տրամադրված են ավելի հոռետեսորեն՝ բնական գազի պաշարների պակասի առաջացման եւ Եվրոպայում գնաճի բարձր մակարդակի պատճառով, պարզաբանում է գործակալությունը:
Նրա հարցմանը մասնակցած մասնագետների կարծիքով՝ Գերմանիային սպառնում է արտադրության ծավալների կրճատում եւ անկում տնտեսությունում 55 տոկոսի հավանականությամբ: «Մենք ենթադրում ենք, որ ռեցեսիան կախված կլինի նավթի սահմանված բռնարգելքից եւ հումքի բարձր գների ազդեցությոնից եւ արդյունաբերության վիճակից:
Գերմանիայի տնտեսությունն արդեն դանդաղում է, միտումն ակնհայտորեն վակայում է վայրընթաց շարժման մասին»,- գործակալությանն ասել է Նիդեռլանդների Rabobank բանկի ներկայացուցիչ Էրիկ Յան վան Հառնը: Կանադայի TD Securities ներդրումային բանկի տնտեսագետները կարծում են, որ եվրոգոտում 2022 թվականի երկրորդ կեսին «կսկսվի մեղմ ռեցեսիա», իսկ Եվրոպայի կենտրոնական բանկն աստիճանաբար կբարձրացնի տոկոսադրույքները:
Գործակալությունը փորձագետների հետ զրուցել է հուլիսի 1-ից մինչեւ 7-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: