Եթե այս երեքից որևէ մեկը չկա, ուրեմն մենք իրար համար չենք. պայմանագիր առողջ հարաբերությունների մասին
1. Ես երջանիկ եմ, դու երջանիկ ես
Մենք հանդիպել ենք՝ կիսելու ուրախությունը, դրականը, գիտելիքները, փորձառությունը, այլ ոչ թե բուժելու մեկս մյուսի վերքերը:
2. Ես ազատ եմ, դու ազատ ես
Մենք զուգընկերներ ենք, այլ ոչ թե մեկս մյուսի ստրուկը: Մենք չենք ստիպում մեկս մյուսին հեռանալ աշխատանքից, ընկերներից, հրաժարվել հետաքրքրասիրություններից: Յուաքանչյուրս ունենք մեր աշխարհը, չնայած այն բանին, որ մենք միասին ենք:
3. Ես իդեալական չեմ, դու իդեալական չես
Ես գիտեմ, որ յուրաքանչյուր մարդ ունի թերություններ: Եվ եթե ես ընդունում եմ քո թերությունները, ապա կարող եմ հույս ունենալ, որ դու էլ կընդունես իմը:
4. Ես կարող եմ քեզ հետ քննարկել ամեն ինչ, դու կարող ես քննարկել ինձ հետ ամեն ինչ
Մենք չունենք արգելված թեմաներ: Եվ եթե նույնիսկ քեզ դուր է եկել մեկ այլ աղջիկ, ասա ինձ, և մենք ինչ-որ բան կմտածենք:
5. Ես սիրում, հարգում և ուզում եմ քեզ, դու սիրում, հարգում և ուզում ես ինձ
Եթե այս երեքից որևէ մեկը չկա, ուրեմն մենք իրար համար չենք:
6. Ես քեզ եմ վստահում, դու՝ ինձ
Ես քեզ չեմ զանգահարում հազար անգամ, և նույնը պահանջում եմ քեզնից:
7. Եթե մենք ունենք պայմանավորվածություն, որ մեր հարաբերությունները փակ համակարգ են, ապա յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել հավատարմություն:
8. Մենք մեկս մյուսին չենք ենթարկում բռնության (այդ թվում՝ նաև հոգեբանական) և ստորացման
Հարաբերությունները մեզ համար ինքնահաստատման համար չեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը