Կանայք, որոնց անհնարին է մոռանալ
1. Առաջին սեր
Ընդ որում, խոսքը գնում է ոչ թե առաջին զուգընկերոջ, այլ առաջին զգացմունքի մասին, որը կարող է նաև անպատասխան լինել: Կան մարդիկ, որոնք պահպանում են զգացմունքները և պատրաստ են իրենց սիրո օբյեկտին հրավիրել ժամադրության նույնիսկ 30-50 տարի անց: Մյուսներն ամբողջ կյանքում իրենց մեջ կրում են զգացմունքը բացասական նշանով և տանամյակներ անց սպասում են, թե երբ վերջապես կյանքը կպատժի այդ աղջկան:
2. Կին, որի հետ ոչինչ չի եղել
Հայտնի է, որ չավարտված գեշտալդը սարսափելի է: Դրա համար կանայք, որոնց հետ շփումը ընդհատվել է ամենահետաքրքիր տեղում, հիշվում են ավելի շատ, քան նրանք, որոնց հետ շփումը հասել է հստակության: Հոգեբանության օրենքները պարզ են. չավարտվածն ավելի լավ է մնում հիշողության մեջ, քան ավարտվածը:
3. Կին, որը մերժել է
Այստեղ նույնպես ամեն ինչ պարզ է: Մերժումն ուժեղ էմոցիա է, որը խաթարում է ինքնագնահատականը, սեփական նշանակության և բացառիկության զգացումը: Այն ոչ մեկի մոտ դրական էմոցիա չի առաջացնում. ոչ կանանց, ոչ տղամարդկանց: Շատերը տարիներով պահպանում են վրեժի զգացումը:
4. Աղջիկ-երազանք
Երբեմն անմոռանալի է դառնում մեկը, որը նույնիսկ չի էլ իմանում այդ մասին: Դա կարող է լինել հայտնի դերասանուհի, անծանոթուհի համացանցից, մի խոսքով՝ ով ասես: Բանը նրանում է, որ տղամարդը չի շփվում իրական կնոջ հետ, այլ ապրում է հարաբերություններ իր երազանքի հետ, որն ընթանում է այնպես, ինչպես ինքն է պատկերացնում:
5. Մայր
Եվ, իհարկե, այս անմոռանալիների մեջ գլխավորը, ում հետ տղամարդը կարող է տարիներ շարունակ հարաբերություններ պարզել, մայրն է: Մոր հետ հարաբերությունների պարզումը երաշխավորված «հաց» է ժամանակակից հոգեթերապևտի համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը