Բաժիններ՝

Պակիստանում հորդացումների զոհերի թիվը հասել է 25-ի

Առնվազն 25 մարդ է զոհել եւ 35-ը տուժել անձրեւային հորդացման հետեւանքով, որի պատճառը տեղատարափ անձրեւներն են Պակիստանի Բելուջստանի արեւմտյան նահանգում:

Հուլիսի 6-ին այդ մասին հաղորդել է Daily Times թերթը՝ վկայակոչելով մի մասնավոր հեռուստաալիք:

Ինչպես հայտնում է թերթը, նահանգի Տարերային աղետների դեմ պայքարի վարչության ղեկավարն ասել է, որ զոհվածների թվում կա նաեւ չորս երեխա: Daily Times-ի տվյալներով՝ տարերային աղետի պատճառով ամենամեծ վնասը հասցվել է նահանգի մայրաքաղաք Քվետային:

Իր հերթին, Բելուջստանի կառավարությունը որոշում է ընդունել արտակարգ դրություն սահմանել մայրաքաղաքում՝ ընթացիկ իրավիճակի դեմ պայքարի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031