Մի վախեցեք թշնամի ձեռք բերելուց. իմաստուն տատիկի խորհուրդները, որոնք արժե լսել

1. Աղջիկներ, արքայազներ քիչ կան և իրենք իրենց չափից շատ են սիրում: Նրանց համար իդեալական են միայն հիմար աղջիկները: Ընտրեք հանգիստ տղաներին և նրանք աշխատավարձը կբերեն տուն:

2. Վախեցեք չափից ավելի «տաք» տղամարդկանցից: Նրանք չեն բերում ոչինչ, բացի լավ մերձեցումից, մեծ գլխացավանքից և տանջանքից: Դա անօգուտ և կործանիչ կրակ է: Այն չի տաքացնում, այն այրում է ամեն ինչ:

3. Եթե դու ուզում ես մարդուն ուղարկել հեռու, մի ցույց տուր նրան ուղղությունը հենց այնպես: Մարդու առջև նպատակ դիր, նրա համար քարտեզ նկարիր, տուր նրար կախարդական կծիկ:

4. Երբեք հապճեպ եզրակացություններ մի արա, կտրուկ որոշումներ մի կայացրու: Նստիր, լսիր լավ երաժշտություն, համեղ ճաշիր, ժպտա: Հնարավոր է պարզվի, որ որոշում կայացնելու կարիք չի լինի:

Կարդացեք նաև

5. Պետք չէ բարի լինել: Բարությունը հարաբերական հասկացություն է: Պարզապես եղեկ օբյեկտիվ և արդար:

6. Մարդուն միշտ տուր ուղիղ երեք շանս: Ըստ էության, այդ շանսերը դու ինքդ քեզ ես տալիս: Բաց չթողնել ոչ մի կարևոր բան, չփչացնել սեփական ճակատագիրը, ինչ-որ նոր բան սովորել, բայց ոչ ավելին:

7. Մի վախեցիր թշնամիներ ձեռք բերելուց: Նրանք պետք են, որպեսզի քեզ թափ տան: Վախեցիր էժանագին ընկերներ ձեռք բերելուց: Նրանք քեզ քաշ կտան ներքև:

8. Ուղղակի նստիր և սպասիր: Ժամանակը ռեսուրս է, որն ընդունակ է լուծելու ամեն ինչ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս