«Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերածել է «Քաղաքացիական պատերազմի» կուսակցության»․ Հենրիխ Դանիելյան

Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած հավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ վանկարկեցին՝ «Առա՛նց ՔՊ, Հայաստա՛ն»։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ևս կոչով դիմեց ՔՊ-ականներին․

««Քաղաքացիական» պայմանագիր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի արյունոտ ձեռքերով վերածվել է «Քաղաքացիական պատերազմի» կուսակցության։ Դուք առաջին իսկ օրվանից մարդկանց բաժանել եք սևերի և սպիտակների, հների և նորերի։ Մենք Հայաստանում չունենք մեր ու քո, մենք ունենք միայն հայեր, ովքեր միասնականությամբ բոլոր թրքահպատակներին վռնդելու են մեր երկրից։ Դուք, քաղաքական ռեպրեսիաներից բացի, անցել եք քաղաքական մարդասպանությունների։ Ուզում եմ ձեզ զգուշացնել, որ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով հայտնվելու եք պատմության աղբանոցում՝ Նիկոլ Փաշինյանի կողքին, և հիշվելու եք՝ մարդիկ, ովքեր խթանել են հայասպանությանը»։

Երթի մասնակիցները կարմիր ներկ լցրեցին գրասենյակի դիմաց, ապա շարժվեցին դեպի ԱԱԾ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930