Բաժիններ՝

Մեղրիում և Սյունիքի մարզի ևս 7 համայնքում 982 հողատարածք է օտարվել՝ ճանաչվել որպես հանրային գերակա շահ

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզում Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի Ագարակ-Քաջարանի թունելի կառուցման նպատակով մի շարք տարածքներ հանրության գերակա շահ են ճանաչվել և օտարվել։

Խոսքը վերաբերում է Սյունիքի մարզի Լեռնաձոր, Քաջարան, Տաշտուն, Լիճք, Վարդանիձոր, Գուդեմնիս, Լեհվազ, Մեղրի համայնքներում գտնվող ընդհանուր 982 միավոր հողատարածքներին։

Օտարված հողատարածքները ձեռք է բերել Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Նշենք, որ 2022 թվականի պետական բյուջեով նշված ճանապարհաշինական աշխատանքների համար նախատեսված է 600,550.0 հազար դրամ:

Այս ծրագիրը ՀՀ Կառավարությունն իրականացնում է Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930