
Կառավարական առանձնատների տարածքում են Փաշինյանի անվտանգության աշխատակիցները

Ինչպես հայտնի է, մոտ մեկ ժամ առաջ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները տապալեցին ընդդիմադիրների հրավիրած Ազգային ժողովի արտահերթ նիստը:
168.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ այս պահին փակ է Դեմիրճյան փողոցից դեպի կառավարական առանձնատներ ընկած ճանապարհահատվածը: Տարածքում են Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները: Նիկոլ Փաշինյանի կեցավայրի մոտ նաև մի քանի ավտոբուսներով ոստիկանական ուժեր են կենտրոնացված:
Լրագրողներին տարածք թույլ են տվել միայն լրագրողական բեյջերը ստուգելուց և համապատասխան ճշտումներից հետո: