Այս խաղաղության օրակարգը մեզ ուղիղ տանում է Ադրբեջանին բռնակցելուն. Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի այսօրվա գաղտնի հանդիպման մասին  մամուլում  տարածված տեղեկությանը  և ասաց, որ թաքուն հանդիպումներն անհանգստացնող են։

«Ճանաչելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, ինքն ամենահզոր մանիպուլյատորն է, որին մենք երբևէ կարող ենք հանդիպած լինել։ Չնայած, որ Արայիկ Հարությունյանը չի զիջում իր խորամանկությամբ, բայց Փաշինյանը շատ հեշտ կարող է ազդել, և այն մեսիջները, որ ուզում է փոխանցել հանդարտեցնելու համար բոլորին, կարող է անել Արայիկ Հարությունյանի միջոցով, ինչը ես չեմ բացառում․․․»,- ասաց Արցախի պատգամավորը։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ Փաշինյանի հայտարարած խաղաղության օրակարգին՝ Արցախի ԱԺ պատգամավորն ասաց․

«Այս խաղաղության օրակարգը մեզ ուղիղ տանում է Ադրբեջանին բռնակցելուն․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930