«Վաղը ԱԺ չգալն իրենց քաղաքական մահախոսականն է». Արթուր Ղազինյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ»  խմբակցությունների նախաձեռնությամբ վաղը՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի։ Ընդդիմության պահանջը մեկն է, որպեսզի Ազգային ժողովը հանդես գա ընդդիմության առաջարկած հայտարարությամբ, որի հիմնական ասելիքն այն է, որ «Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու նիստին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն անդրադառնալով վաղվա արտահերթ նիստին իշխանական քաղաքական ուժի չներկայանալուն՝ ասաց․

«Վաղը Ազգային ժողով նրանց չգալը դա իրենց քաղաքական մահախոսականն է, որովհետև իրենք այլևս կդադարեն քաղաքական գործոն լինել Հայաստանում, որովհետև այն կետերը, որ գրված են հայտարարության մեջ, չկա աշխարհում հայ, որ դրա դեմ ինչ-որ ձև կարողանա արտահայտվել, ուղղակի հնարավոր չէ դա։ Դա իշխանություն չի, դա տնտեսություն չի, սոցիալական չի, թալան չի, դա մեր գոյաբանական, հայկական պետականության հիմքում և դրա վրա կառուցված պետականության հարցերն են, իրենք իրենց չգալով՝ հաստատում են, որ մերժում են այդ օրակարգը․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս