Ռուսաստանում «դելտա» շտամը գործնականում վերացել է «Ռոսպոտրեբնադզոր»
Ռուսաստանում կորոնավիրուսի «դելտա» տարատեսակով ախտահարումներ արդեն գործնականում չկան, բայց այն կարող է վերադառնալ, եթե ինչ-որ տեղ պահպանվի դրա աղբյուրը, իսկ բնակչությունը կորցնում է իմունիտետն այս շտամի նկատմամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանական գիտահետազոտական ինստիտուտի գիտական խումբի ղեկավար Կամիլ Խաֆիզովը:
«Դելտա» շտամով ախտահարման եզակի դեպքեր գրանցվել են մարտի վերջին եւ ապրիլի սկզբին, դրանից հետ «դելտա» արդեն չի գրանցվել, համենայն դեպս՝ նմուշների թվում, որոնք հաջորդակարգված եւ ներբեռնված են տվյալների VGARus բազայում»,-ասել է Խաֆիզովը: Նա պարզաբանել է, որ այն բանից հետո, երբ մարդկանց մեծամասնությունն իմունիտետ է ստանում որոշակի շտամի նկատմամբ, վիրուսի այդ տարատեսակի համար պայմանները փոխվում են եւ այն պակաս «հաջողություն» է ունենում՝ տեղը զիջելով այլ տարատեսակների:
«Դելտա»-ն, որն այժմ փաստորեն վերացել է, կարող է նաեւ վերադառնալ, եթե ինչ-որ տեղ պահպանվել է դրա աղբյուրը, իսկ բնակչությունն աստիճանաբար կորցնում է իմունիտետն այդ շտամի նկատմամբ: Այդ ժամանակ այս տարատեսակով պայմանավորված հիվանդացության ինչ-որ աճ կարող է տեղի ունենալ, թեեւ դա կարող է նաեւ չլինել»,-նշել է Խավիզովը: