
Շառլ Միշելը աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետի՝ Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու ջանքերին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը աջակցություն է հայտնել Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը նպաստելուն ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջանքերին: Այս մասին Միշելը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շարունակելու համար Բրյուսելում վերջերս ունեցած քննարկումները: Լիովին աջակցում եմ Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը նպաստելուն ուղղված նրա և բոլորի ջանքերին»,- գրել է Միշելը: