Եվրոպան զգոնության կոչ է անում.Մեծ Բրիտանիան հետաքննում է մանկահասակ երեխաների մոտ ծանր հեպատիտի առեղծվածային դեպքերը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ԵՄ առողջապահական գործակալությունը նախազգուշացումներ են տարածել այլ երկրներին՝ Մեծ Բրիտանիայում երեխաների մոտ լյարդի ծանր հիվանդության դեպքերի առեղծվածային աճի հետ կապված:

Մեծ Բրիտանիայի հանրային առողջապահական գործակալությունները հունվարից հետաքննում են երեխաների մոտ հեպատիտի՝ լյարդի բորբոքման 74 դեպքերը:

Մեծ Բրիտանիայի Առողջապահական անվտանգության գործակալությունը (UKHSA) ապրիլի 12-ին հայտնել է, որ հաստատված դեպքերի 49-ը գտնվում է Անգլիայում, 13-ը՝ Շոտլանդիայում ,մնացածը գտնվում են Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում:

ԵՄ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) ասում է, որ հիվանդների մեծ մասը 2-ից 5 տարեկան երեխաներ են:

Ի՞նչ է հեպատիտը

Հեպատիտը լյարդի բորբոքում է և կարող է լրջորեն ազդել այդ արյունաստեղծ օրգանի աշխատանքի վրա: Հիվանդության ընթացքը կախված է վիրուսի տեսակից: Թեև հեպատիտի որոշ տեսակներ թեթև են և բուժում չեն պահանջում, հիվանդության մյուս ձևերը կարող են դառնալ քրոնիկ և մահացու ելք ունենալ: Հեպատիտի պատճառը վիրուսն է: Կա հեպատիտի 5 տեսակ ՝ A, B, C, D և E:

ՄեԾ Բրիտաիայում հայտնաբերված դեպքերում այս վիրուսները չեն հայտնաբերվել: Գիտնականներն ու բժիշկները այժմ դիտարկում են այլ հնարավոր պատճառներ, ներառյալ՝ COVID-19-ը, այլ վիրուսային վարակները և շրջակա միջավայրի գործոնները:

Մեծ Բրիտանիայի Առողջապահական անվտանգության գործակալության մասնագետների դիտարկմամբ՝ հաստատված դեպքերից ոչ մեկը Մեծ Բրիտանիայում պատվաստված չէ COVID-19-ի դեմ :

ԱՀԿ տվյալներով Մեծ Բրիտանիայում հայտնաբերված դեպքերից հետո Իռլանդիայում ևս գրանցվել է հինգ դեպք: Դրանց հետաքննությունն աժմ ընթացքի մեջ է: Սուր հեպատիտի երեք հաստատված դեպք էլ գրանցվել է Իսպանիայում, պատճառները կրկին անհայտ են: Հետաքննություն է ընթանում:

Տեսանյութեր

Լրահոս