Բաժիններ՝

Միջազգային կազմակերպությունները կոչ են արել հրատապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության հետ կապված

Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առևտրի համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարները կոչ են արել հրատապ քայլեր ձեռնարկել՝ աշխարհում պարենային անվտանգությունն ապահովելու համար՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Այս մասին ասվում է ապրիլի 13-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ:

Չորս կազմակերպությունների ղեկավարները նշել են, որ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը ավելացնում է ճնշումները, որոնք արդեն իսկ կան կորոնավիրուսի, կլիմայական փոփոխությունների պատճառով՝ սպառնալով միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում: Նրանց խոսքով՝ սպառնալիքը հատկապես մեծ է աղքատ երկրների համար:

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ աջակցել խոցելի երկրներին համակարգված գործողությունների միջոցով՝ սկսած պարենային արտակարգ մատակարարումներից, ֆինանսական աջակցությունից, գյուղատնտեսական արտադրության ավելացումից և բաց առևտրից»,- ասվում է տեքստում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930