Բաժիններ՝

Շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ով վարակումների թիվը 24 տոկոսով նվազել է․ ԱՀԿ

Անցյալ շաբաթ ավելի քան 7 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 22 հազարը՝ մահացել: Մահացու վախճանների թիվը նախորդ յոթ օրվա համեմատությամբ նվազել է 18 տոկոսով, իսկ վարակման դեպքերի թիվը կրճատվել է 24 տոկոսով, ապրիլի լույս 13-ի գիշերը հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Ինչպես նշված է կազմակերպության շաբաթական տեղեկագրում, «ապրիլի 4-ից մինչեւ 10-ը COVID-19-ի նոր դեպքերի եւ մահերի թիվը շարունակել է նվազել երրորդ շաբաթն անընդմեջ»: Նախորդ շաբաթվա համեմատությամբ այդ նվազումը կազմել է համապատասխանաջար 24 տոկոս եւ 18 տոկոս. ԱՀԿ հաղորդումներ են ստացվել 7 221 651 մարդու վարակման եւ 22 336 մահացու վախճանների մասին:

Նախորդ շաբաթվա համեմատությամբ (մարտի 28 – ապրիլի 3) վարակվածների թվի նվազում է արձանագրվել ԱՀԿ-ի բոլոր տարածաշրջաններում: Դա առանձնապես խիստ է դրսեւորվել Եվրոպայում (մինուս 26 տոկոս), Ամերիկայում (մինուս 26 տոկոս) եւ Աֆրիկայում (մինուս 17 տոկոս):

Մահացության նվազում է արձանագրվել նաեւ բոլոր տարածաշրջաններում, ընդ որում առանձնապես նկատելի Աֆրիկայում (մինուս 73 տոկոս) եւ Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (մինուս 21 տոկոս): Կորեայի Հանրապետությունը հայտնել է շաբաթվա ընթացքում ամենամեծ թվով ախտահարվածների մասին՝ 1 459 454:

Այնուհետեւ հաջորդում են Գերմանիան (1 019 649), Ֆրանսիան (927 073), Վիետնամը (453 647) եւ Իտալիան (447 322): ԱՄՆ-ում արձանագրվել են ամենից շատ մահացածներ յոթ օրվա ընթացքում՝ 3 682: Այնուհետեւ հաջորդում են Կորեայի Հանրապետությունը (2 186), Ռուսաստանը (2 008), Գերմանիան (1 686) եւ Բրազիլիան (1 120), հաղորդվում է ԱՀԿ-ի տեղեկագրում: Ապրիլի 12-ի Երեւանի ժամանակով 20:15-ի դրությամբ ԱՀԿ-ում հաղորդումներ են ստացվել կորոնավիրուսով 497 960 492 վարակվածների եւ 6 181 850 մահացածների մասին: Մեկ օրում ախտահարվածների թիվն ավելացել է 736 460-ով, մահացու վախճաններինը՝ 1 986-ով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս