
Լեհաստանի և Բալթիկայի երկրների նախագահներն այցով մեկնել են Ուկրաինա

Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի նախագահներն այցով մեկնել են Ուկրաինա եւ արդեն գնում են Կիեւ: Ապրիլի 13-ին այդ մասին Twitter-ում հայտնել է Լեհաստանի ղեկավարի դիվանատան ներկայացուցիչ Յակուբ Կումոխը, որը միջազգային խնդիրների պատասխանատուն է։
«Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի նախագահներ Գիտանաս Նաուսեդայի, Էգիլս Լեւիտսի եւ Ալար Կարիսի հետ գտնվում է Ուկրաինայում եւ այժմ մեկնում է Կիեւ»,- տեղեկացրել է նա:
Մեր երկրներն այս կերպ աջակցություն են հայտնում եղբայրական Ուկրաինային եւ նրա նախագահ Վլադիմիր Զելենսկիին»,- հավելել է Կումոխը:
Դատելով Twitter-ում զետեղված լուսանկարներից՝ չորս նախագահները Կիեւ են մեկնում գնացքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: