
Գազ չի լինելու

Վերատեղադրված գազատարը գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին ժամը 09:00-19:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարյան, Ֆրիկի, Կոնդի, Սիմեոն Երևանցու (Չկալովի) փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ խնդրելով պահպանել անվտանգության կանոնները: