10 հետաքրքիր փաստ կերակուրի մասին, որոնք Ձեզ հաստատ կզարմացնեն
1. Չիլի պղպեղ

Պղպեղի գույնն ազդում է միայն համի, այլ ոչ թե կծվության վրա: Կծվության վրա կարող է ազդել չափը. որքան այն փոքր է, այնքան ավելի կծու է:
2. Բանան

Հաստատ սա Ձեզ զարմանալի կթվա, բայց մոծակներին գրավում են մարդիկ, որոնք քիչ առաջ են բանան կերել:
3. Ավոկադո

Երբեք ավոկադո չտաք թռչուններին. դա նրանց համար թույն է:
4. Ներկանյութեր

Կերակուրի մեջ օգտագործված քիմիական ներկանյութերի պատճառով երեխաների մոտ առաջանում է հիպերակտիվություն, հատկապես դեղին և կարմիր ներկանյութերի պատճառով:
5. Սուրճ

Սուրճի հատիկներն իրականում հատապտուղներ են, և ճիշտ է ասել՝ «սրճային ծառի հատապտուղներ»:
6. Թեյ

Խմեք միայն թարմ պատրաստված թեյ: Ճապոնացիները նույնիսկ ասացվածք ունեն դրա վերաբերյալ. «Երեկվա թեյը օձից վատ է»:
7. Մեղր

Մեղրը պիտանելիության ժամկետ չունի: Ամենահին մեղրը գտնվել է 1922 թվականին, Թութանհամոն փարավոնի դամբարանում: Գիտնականները հետազոտել են այն և ճանաչել են պիտանի օգտագործման համար:
8. Պանիր Կամամբեր

Կամամբերը պետք է օգտագործել, որքան հնարավոր է՝ պիտանելիության ժամկետի ավարտին մոտ, բայց ոչ երբեք՝ ավարտից հետո:
9. Ձու

Եթե ձուն դնեք ջրի մեջ, և այն բարձրանա վերև, ապա նշանակում է, որ մթերքն արդեն փչացած է:
10. Կերակուրի գլխավոր գաղտնիքը

Գիշերը կերակուրը միշտ ավելի համեղ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

