
Բրիտանացի և ֆրանսիացի ջրասուզակները Մալայզիայում ավելի քան 2 օր ծովում մնալուց հետո փրկվել են

Ֆրանսիացի կինը և բրիտանացի տղամարդը, որոնք անհետացել էին Մալայզիայի ափերի մոտ սուզվելուց հետո, գտնվել են անհետանալուց 2.5 օր անց: Ինչպես տեղեկացնում է Reuters-ն՝ այս մասին հայտնել է ոստիկանությունը:
4 մարդ անհետ կորել է Տոկոնգ Սանգգոլի կղզու մոտակայքում սուզվելուց հետո: Խմբի հրահանգիչը՝ նորվեգացի 35-ամյա Քրիստինե Գրոդեմը, փրկվել է հինգշաբթի օրը:
Ձկնորսները ֆրանսուհուն և բրիտանացուն նկատել են գիշերը ժամը 1-ի սահմաններում Պենգերանգի ջրերում՝ զգալիորեն հեռու այնտեղից, որտեղ նրանք սուզվել էին: Հաղորդվել է, որ նրանց տեղափոխել են հիվանդանոց, նրանց վիճակը կայուն է: