Ռումբերի մասին ահազանգներն անհանգստացրել էին նաև ԱՄՆ դեսպանատանը

Երեկ ոստիկանական ամփոփագրերում արտառոց ակտիվություն էր նկատվում ռումբի տեղադրման ահազանգերի մասով:

«Ինչ-որ շատ անհասկանալի բան էր էսօր կատարվում Երևանում․ տեղադրված ռումբերի մասին ահազանգեր։

14։13 ահազանգ  «Մետրոնոմ» խանութ

14։56 ահազանգ «Ռոսիա Մոլ»

15։32 ահազանգ  «Մեգամոլ»

Սրանց հետ մեկտեղ մամուլում հիշատակվում էր «Տաշիր պիցցան», բայց չհասկացա, թե որ մեկում:

Երեկոյան կողմ հայտնի դարձավ Կոմիտասի շենքերից մեկի վերաբերյալ:

Եվ ահա, հիմա էլ «Զվարթնոց» օդանավակայանում»,- այս առնչությամբ գրել էր  ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Մխոյանը:

Պարզվում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ևս երեկ խիստ անհանգստացել էր և ՀՀ-ում իր քաղաքացիներին հաղորդագրություն էր ուղարկել երևանյան տարբեր առևտրի սրահներում պայթուցիկ ռումբեր տեղադրված լինելու մասին: Ակնհայտ է, որ ԱՄՆ դեսպանությունը ևս արտառոց և անհանգստացնող էր դիտարկել տեղի ունեցող ահազանգերը և դրանց քանակը:

«Security Alert – U.S. Embassy Yerevan, Armenia – April 8, 2022

Event: Security situation at shopping centers.

There are media reports that Armenian authorities have received threats that explosive devices have been placed at shopping malls in Yerevan, including but not limited to Rossia Mall, Tashir Street Shopping Center, Mega Mall, and Metronome Shopping Center. Police are currently investigating the situation. According to reports, people are being evacuated from these locations. There are no reports at present that any explosive devices have been found.

The U.S. Embassy will continue to monitor the security situation and provide additional information as needed.

Actions to Take:

  • Avoid shopping malls until local authorities indicate there is no longer a threat.
  • Be aware of your surroundings.
  • Monitor local media for updates.
  • Follow the Embassy on F+acebook and Twitter»,- ասված էր ԱՄՆ դեսպանատան տարածած ահազանգի մեջ:

«Մամուլում տեղեկություններ կան, որ Հայաստանի իշխանությունները սպառնալիքներ են ստացել, որ պայթուցիկ սարքեր են տեղադրվել Երևանի առևտրի կենտրոններում, այդ թվում՝ «Ռոսիա մոլում», «Տաշիր սթրիթ» առևտրի կենտրոնում, «Մեգա մոլում» և «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում: Ոստիկանությունն այս պահին հետաքննում է իրավիճակը։ Ըստ տեղեկությունների՝ մարդկանց տարհանում են այդ վայրերից։ Ներկա պահին տեղեկություններ չկան, որ պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել։ ԱՄՆ դեսպանատունը կշարունակի հետևել անվտանգության հետ կապված իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»,- հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն են ստացել ՀՀ-ում ԱՄՆ քաղաքացիները:

ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիների համար նաև ձեռնարկվելիք գործողությունների շարք է նկարագրել՝ խուսափել առևտրի կենտրոններից, մինչև տեղական իշխանությունները չհայտնեն, որ այլևս սպառնալիք չկա, ինչպես նաև տեղյակ լինել՝ որտեղ են իրենց շրջապատի մարդիկ, դիտել տեղական լրատվամիջոցները թարմացումների համար, հետևել ԱՄՆ դեսպանատան պաշտոնական էջերին Facebook-ում և Twitter-ում:

ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում, սակայն, նման բովանդակությամբ հաղորդագրություն-ահազանգ տեղադրված չէր:

Հետաքրքիր է, որ նախկինում ԱՄՆ դեպանատունը սահմանային իրավիճակների լարվածության հետ կապված իր նախազգուշացումները տեղադրում էր նաև դեսպանության ֆեյսբուքյան էջում, իսկ այս դեպքում բավարարվել են անհատական հաղորդագրություններ ուղարկելով:

Նման մի հաղորդագրություն ԱՄՆ դեսպանատունը տարածել էր նաև 2020թ. 44-օրյա Արցախյան պատերազմից առաջ՝ հստակ նշելով վտանգի գոտիները:

168.am-ի հետ կապ հաստատած ԱՄՆ քաղաքացին, ով նույնպես ստացել էր ռումբերի ահազանգերի մասին հաղորդագրությունը, ասաց, որ թեև նախկինում էլ, երբ պատահում էին այս կամ այն վայրում ռումբի տեղադրված լինելու մասին ահազանգեր, դեսպանությունից երբեք այդ բովանդակությամբ հաղորդագրություն չէին ստանում:

«Ակնհայտորեն, դեսպանատունը երեկ լուրջ վտանգ էր տեսնում իր քաղաքացիների համար և զգուշացնում էր, որպեսզի պահպանենք անվտանգության կանոնները: 44-օրյա պատերազմից առաջ կամ սահմանային միջադեպերի ընթացքում մշտապես տեղյակ էին պահում, հաղորդագրություն են տարածում, որպեսզի զգույշ լինենք, բայց երբեք ռումբերի տեղադրման մասին ահազանգերը, որոնք հետո պարզվում էին, որ կեղծ են, դեսպանության ուշադրությունը չէին գրավել: Հավանաբար երեկ լուրջ վտանգ էին զգում և զգուշացրեցին մեզ»,- ասաց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս