Բաժիններ՝

Առանց Մեսսիի, Ռոնալդուի, Մբապեի․ Գվարդիոլան կհաղթի՞ Չեմպիոնների լիգան

«Մանչեսթեր Սիթին» մրցաշարի գլխավոր ֆավորիտն է։

Ապրիլի 5-ին մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը։ Եվրագավաթների գլխավոր մրցաշարում հաղթելու համար մնացել է ութ հավակնորդ, որի եզրափակիչը կանցկացվի մայիսին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։

Ովքե՞ր են ֆավորիտները

«Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության գլխավոր ֆավորիտ է, կարծում են մասնագետնրը։ «Քաղաքայինների» բաղձալի գավաթն իրենց գլխավերեւում բարձրացնելու շանսերը շատ մեծ են։

Չեմպիոնների լիգայում հաղթելը եղել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր նպատակը 2008 թվականին ԱՄԷ ներդրողների կողմից ակումբը գնելուց հետո: 2016 թվականին նպատակին հասնելու համար «քաղաքայինները» գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրեցին Պեպ Գվարդիոլային, ով երկու անգամ տիրացավ բաղձալի գավաթին՝ «Բարսելոնայի» մարզչի դերում։ Անցած մրցաշրջանում «Սիթին» դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, սակայն այնտեղ պարտվեց Լոնդոնի «Չելսիին»:

«Լիվերպուլը» «Մանչեսթեր Սիթիի» ամենամեծ մրցակիցն է ԱՊԼ-ում և Չեմպիոնների լիգայում: Մերսիսայդցիները գերմանացի մասնագետի հետ արդեն նվաճել են Չեմպիոնների լիգայի գավաթը՝ 2019 թվականին «Տոտենհեմը» պարտվեց եզրափակիչում։ Եվրագավաթների գլխավոր մրցաշարի ընթացիկ խաղարկությունում «Լիվերպուլը» հաղթեց անցկացրած ութ հանդիպումներից յոթում, իսկ քառորդ եզրափակչում ստացավ բոլորից ամենահարմար մրցակցին՝ պորտուգալական «Բենֆիկային»։

«Բավարիան» պատմության մեջ վեց անգամ նվաճել է եվրագավաթների գլխավոր գավաթը՝ վերջին հաղթանակը եղել է 2020 թվականին, երբ մյունխենցիները հաղթեցին ՊՍԺ-ին: Գերմանացիները մտադիր են համալրել ակումբային թանգարանը, և նրանց գլխավոր հույսը Ռոբերտ Լևանդովսկին է։

Լեհ հարձակվողը 12 գոլով գլխավորում է մրցաշարի ռմբարկուների մրցավազքը: Բացի այդ, Լևանդովսկին երազում է ստանալ Ոսկե գնդակը. այժմ նա անհատական մրցանակի գլխավոր հավակնորդն է։ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» հաղթելու շանսերը մասնագետները շատ բարձր են գնահատում։

Այլ հավակնորդներ

«Չելսին» ներկայիս գավաթակիրն է։ Չեմպիոնների լիգայի վերջին եզրափակչում «կապույտները» նվազագույն հաշվով հաղթեցին «Մանչեսթեր Սիթիին»: Տուխելը և ընկերները երազում էին պաշտպանել տիտղոսը, սակայն Ռոման Աբրամովիչի և ակումբի դեմ պատժամիջոցներից հետո նման զարգացման հույսերը շատ քիչ են։

Ակումբի ապագան լիակատար անորոշության մեջ է, իսկ երկրպագուներին արգելվում է ներկա գտնվել արտագնա հանդիպումներին։ Բարդ է պատկերացնել, որ լոնդոնցիները կհաղթահարեն բոլոր դժվարությունները և կպաշտպանեն տիտղոսը, բայց ամեն ինչ հնարավոր է։

Մադրիդի «Ռեալը» եվրագավաթներում ամենաշատ տիտղոսների ռեկորդակիրն է։ Մադրիդցիները պատմության մեջ 13 անգամ բարձրացրել են իրենց բաղձալի գավաթը. վերջին հաղթանակը եղել է 2018 թվականին։

Մրցաշարի 1/8 եզրափակչում իսպանացիները գործ են ունեցել ՊՍԺ-ի հետ։ Ֆրանսիական հսկաների նկատմամբ հաղթանակը պետք է վստահություն տա նրանց ուժերին։

«Ատլետիկոն» երեք անգամ հասել է գլխավոր եվրագավաթների եզրափակիչ, սակայն այնտեղ դեռ չի հաղթել։ Դիեգո Սիմեոնեն մադրիդյան ակումբի մարզչի պաշտոնում իր գլխավերեւում բաղձալի գավաթը բարձրացնելու հույս չի թողնում։

Վերջին տուրում մադրիդյան ակումբը մրցաշարից դուրս թողեց «Մանչեսթեր Յունայթեդին» և մտադիր չէ դրանով կանգ առնել։

Անցած մրցաշրջանում «Վիլյառեալը» հաղթեց Եվրոպայի լիգան, իսկ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչում պայքարից դուրս թողեց Թուրինի «Յուվենթուսին»։ Եվրագավաթների գլխավոր մրցաշարում «դեղին սուզանավի» հաղթանակի շանսերը մեծ չեն։

«Բենֆիկան» պատմության մեջ երկու անգամ նվաճել է գլխավոր եվրագավաթներից մեկի գավաթը, բայց դա շատ վաղուց էր՝ 1960/61 և -1961/62 մրցաշրջաններում: Վերջին հաղթանակից հետո ակումբի ղեկավարությունը հրաժարվել է բարձրացնել գլխավոր մարզիչ Բելա Գուտմանի աշխատավարձը։ Ի նշան բողոքի՝ հունգարացի մասնագետը լքել է թիմը և ասել, որ առանց նրա «արծիվները» հաջորդ հարյուրամյակի ընթացքում չեն կարողանա հաղթել եվրոգավաթների առնվազն մեկ մրցաշարում:

Մինչ այժմ անեծքը դեռ տեղում է՝ Գատմանի հեռանալուց հետո «Բենֆիկան» ունեցել է ութ եվրագավաթների եզրափակիչ, բայց դրանցից ոչ մեկը հաջողությամբ չի պսակվել։ Չեմպիոնների լիգայի վերջին տուրում Լիսաբոնը սենսացիոն կերպով դուրս թողեց «Այաքսին»: Կկարողանա՞ն նրանք նույն ոգով շարունակել ու կոտրել կախարդանքը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս