
Նիկոլ Փաշինյանը Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին

Նիկոլ Փաշինյանն, ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին: Ուերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Նոր տարվա հետ կապվում են նոր հույսերն ու երազանքները, նոր ծրագրերն ու մտահղացումները: Թո՛ղ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի հաջողությունների, նոր ձեռքբերումների տարի, և թող ասորական հնագույն մշակույթի ժառանգորդները Հայաստանում ոչ միայն պահպանեն, այլև՝ զարգացնեն ու հարստացնեն իրենց մայրենի լեզուն ու մշակույթը:
Թո՛ղ սիրո և պտղաբերության այս գեղեցիկ գարնանային տոնը ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում և թող հեռու մնան բոլոր փորձությունները:
Հայաստանի ասորական համայնքին մաղթում եմ երջանկություն, բարօրություն, հաջողություն և զարգացման նոր ծրագրեր»: