«Ապրիլին ուժի մեջ կմտնեն գազի նոր սակագները». Վահե Դավթյան
Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Ապրիլին ուժի մեջ կմտնեն գազի նոր սակագները։
Սպասվում է, որ բնակչության համար գործող 139 դրամի փոխարեն կգործի 143,7 դրամ սակագինը։
Դեռևս կպահպանվի անապահովների համար գործող սակագինը՝ 100 դրամ 1 խմ դիմաց, սակայն տարեկան մինչև 600 խմ սպառման դեպքում։ Դրանից բարձր կգործի նշված 143,7 դրամ սակագինը։
Սակագինը կբարձրանա նաև խոշոր սպառողների համար։ 1000 խմ հաշվով բարձրացումը կկազմի $10, այսինքն՝ $255,91-ի փոխարեն կդառնա $265,81։
$10֊ով կբարձրանա նաև սակագինը ջերմոցային տնտեսությունների ու վերամշակող կազմակերպությունների համար՝ կազմելով $233,9։
Ու այս ամենը «Գազպրոմ Արմենիային» տարեկան պետբյուջեից մոտ $32 մլն փոխհատուցման պարագայում։
Ահա այսպիսինն են թմբկահարվող «գազային բանակցությունների» արդյունքները»։