Եվրոպայում գազի գինը 35 տոկոսով աճել է սակարկությունների բացմանը
Եվրոպայում գազի գինը փետրվարի 24-ին կայացած սակարկությունների ընթացքում աճել է 35 տոկոսով եւ գերազանցել հազար խորանարդ մետրի դիմաց 1 400 դոլարը, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները։
Նիդեռլանդների TTF հաբում մարտ ամսվա ապառնագրի գինն աճել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 414, 5 դոլար: Երեւանի ժամանակով 11:32-ին գազի արժեքը դանդաղեցրել է աճը մինչեւ 27,9 տոկոս եւ կազմել հազար խորանարդ մետրի դիմաց 1 317 դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: