Բաժիններ՝

Գազի գինը Եվրոպայում գերազանցել է 1000 խորանարդ մետրի դիմաց 900 դոլարը

Սակարկությունների սկզբում գազը եվրոպական շուկայում թանկանում է տասը տոկոսով: Այդ մասին վկայում են լոնդոնյան ICE սակարանի տվյալները: Բացմանն ապառնագրերը վաճառվել են 934,7 դոլարի մակարդակով. դա 10,2 տոկոսով բարձր է նախորդ օրվա հաշվարկային գնից (847,9 դոլար):

Գնային նվազագույնն առայժմ կազմել է923 դոլար: Գազի ապառնագրերի գինն սկսել է զգալիորեն աճել անցյալ ամռանը. օգոստոսի վերջի դրությամբ դրանց արժեքը մեկ խորանարդ մետրի դիմաց 250-300 դոլարից բարձրացել է մինչեւ 600 դոլար՝ մեկ խորանարդ մետրի դիմաց, հոկտեմբերին առաջին անգամ անցել է հազարը, իսկ դեկտեմբերի 21-ին հասել է պատմական առավելագույնի՝ 2190 դոլարի:

Այնուհետեւ հետեւել է որոշակի ետգլորք, բայց գները մնում են կայուն բարձր, ինչը չի դիտվել Եվրոպայում գազի հաբերի գործառման ողջ պատմության ընթացքում: Փորձագետները դա կապում են մի քանի գործոնների հետ՝ եվրոպական ստորգետնյա պահեստարանների լցվածության ցածր մակարդակի, հիմնական մատակարարների կողմից առաջարկի սահմանափակման եւ Ասիայում հեղուկացված բնական գազի բարձր պահանջարկի հետ: Եվրոպական երկրների իշխանությունները քանիցս մեղադրել են Ռուսաստանին էներգետիկական ճգնաժամ հրահրելու մեջ:

Վլադիմիր Պուտինն այդ հայտարարությունները համարել է անհեթեթություն: Նա հիշեցրել է, որ Բրյուսելին առաջարկել է դադարեցնել հումքի մատակարարման երկարաժամկետ պարտավորագրերը, բայց Եվրահանձնաժողովը պնդել է շուկայական գնագոյացման վրա, ինչը եւ արդյունքում հանգեցրել է խնդիրների, հաղորդել է ՌԻԱ Նուվոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս