Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը հայտարարել Է Երկրորդ աշխարհամարտի վերջից ի վեր խոշորագույն պատերազմի վտանգի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ի հետ զրույցում հայտարարել Է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո խոշորագույն պատերազմի վտանգի մասին, տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

Քաղաքական գործչի կարծիքով՝ գոյություն ունեն որոշակի «նշաններ», որ Ռուսաստանը «որոշ իմաստով արդեն սկսել է Ուկրաինայի տարածք ներխուժելու ծրագրի իրականացումը»:

«Վախենում եմ, որ այդ պլանը, որի իրագործումը մենք այժմ տեսնում ենք, կարող է հանգեցնել Եվրոպայում 1945 թվականից ի վեր խոշորագույն պատերազմի»,- պնդում է Ջոնսոնը:

Մեծ Բրիտանիայի վարչապետը վկայակոչել Է հետախուզության տվյալները և հայտարարել, որ ռուսական զորքերն իբր պլանավորում են «շրջափակել» Կիևը: Բացի այդ, մեջբերելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, նա ընդգծել է, որ Մոսկվան մտադիր է “ներխուժում” սկսել ոչ միայն Ուկրաինայի արևելքից, այլև Բելառուսից;

 

Տեսանյութեր

Լրահոս