Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու դի. հարուցվել է քրեական գործ
Քաղաքացուց 2022թ. փետրվարի 14-ին ժամը 22:20-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ իր եղբայրը՝ ծնված 1987թ., տանից դուրս է եկել և նրա վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, ՀՀ նշելով, որ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջորդ օրը ժամը 11:00-ին, Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել է հիշյալ տղամարդու դին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում 34-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: