«Ախք Արմենի թողած ժառանգությունը մնալու է ՀԱՊԿ-ին չստացված նամակ գրող, Նիկոլի почтальон»․ Աննա Մկրտչյան
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե մեր երկրում լիներ իշխանություն, ապա Սերժ Սարգսյանի հարցազրույցը կծառայեր որպես դիվանագիտության բացերը հղկելու և ավելի ամրացած բանակցային սեղանի շուրջ նստելու առիթ:
Բայց մեր երկրում ոչ թե իշխանություն է, այլ դավաճան պատեհապաշտների խմբակ, դրա համար էլ հարցազրույցից հետո էլի դիմել են ալիևին որպեսզի նախագահի մտքերն աղավաղելու ձևերը սովորեցնի:
Այս անգամ հայաստանի ու Արցախի մասին ալիևի մտքերը վերարտադրելը բաժին էր ընկել նիկոլի ամենաախքին: Երևի պաշտոնի անվանումը մշտապես հապավումով կարդացածին իմաստ էլ չունի բացատրել, որ դու Հայաստանի անվտանգային առաջնահերություններից պիտի խոսես, ոչ թե թուրքի: Անհույս է սրան նաև խորհուրդ տալ կարդալ, որովհետև սրանց ֆունկցիոնալ համալիրությունը սկսվում և ավարտվում է նիկոլի ու ալիևի նույնական մտքերն անգիր անելով:
Պոպովը, համանախագահները, համանախագահող երկրների ԱԳՆ–ներն ու ղեկավարները բազմիցս խոսել են հանրաքվեի անհրաժեշտության, բանակցային կարգավորումների անկյունաքարային կարգերի մասին:
Ու վերջին հաշվով, խիստ կասկածում եմ, որ արմեն անունովը նայել է նախագահի հարցազրույցը: Ասել է այն, ինչ պետք էր պաշտոնին մնալու համար:
Սրանց երևի պետք է արդեն ասել իրենց թողած ժառանգության մասին: Օրինակ, Ախք արմենի թողած ժառանգությունը մնալու է ՀԱՊԿ-ին չստացված նամակ գրող, նիկոլի почтальон:
Իսկ դավադիրները սովորաբեր մի քանի տասնյակ ուսապարկի մեջ տեղավորվող դավաճանությունների փաստակազմից որպես ժառանգություն այլ բան չեն թողում»: