«Նախկինների ժամանակ Ալիևը բողոքում էր, որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ այսօր նույն Ալիեւի վիրավորանքներին վախենում եք պատասխանել». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հերիք չէ՞ նախկին ու ներկա անեք։ Բոլոր նախկին իշխանությունների ջանքերով Արցախն ազատագրվեց։ Շուշին նախկինների ժամանակ ազատագրվեց, իսկ նիկոլականների օրոք՝ հանձնվեց։

Նախկինների ժամանակ հայ մարդն ազատ օգտվում էր Սոթք-Քարվաճառ եւ Գորիս-Կապան ճանապարհներից։

Նախկինների օրոք կար Եռատոն, կապիտուլյանտների օրոք՝ պարտության խորհրդանիշ «էրատո» ջոկատ։

Նախկինների ժամանակ Հայաստանի 41 քառակուսի կմ տարածք թշմամու կողմից օկուպացված չէր։

Նախկինների ժամանակ Ալիեւը բողոքում էր, որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը,իսկ այսօր նույն Ալիեւի վիրավորանքներին վախենում եք պատասխանել։

Դուք եք բերել աղետն ու կապիտուլյացիան։

Նախկինները հաղթանակ են պարգեւել Հայ Ազգին, իսկ դուք՝ կապիտուլյանտներ, բերեցիք շարունակվող նվաստացում։

Սրանք փաստեր են, անհերքելի փաստեր, որ ոչ մի մուրճով կամ մանիպուլյացիայով հնարավոր չէ կոծկել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28