Բաժիններ՝

«Առերևույթ «վերապատրաստում» կոչվող հրամանը բերելու է մաքսային ձևակերպումների բնագավառում գործունեություն իրականացնող ընկերությունների լուծարմանը և շուկայի բևեռացմանը». ահազանգ

168.am-ի էլեկտրոնային հասցեով ուղարկած իր նամակում մաքսային ձևակերպումների մասնագետ Ռոման Հարությունյանը Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի նոր հրամանի՝ օրենքի հետ հակասությունների ու դրա վտանգների մասին:

«Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի նախագահի՝ 2022 թվականի հունվարի 26-ի N 79-Ն հրամանի համաձայն՝ մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման նոր կարգ է սահմանվում, ըստ որի՝ մինչև այժմ մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ունեցող անձանց վկայականները կորցնելու են իրենց ուժը, իսկ այժմ մաքսային ձևակերպումների մասնագետները նոր վկայական ստանալու համար պարտավոր են մասնակցել վերապատրաստման և քննության»,- գրել է Ռոման Հարությունյանը:

Վերջինս պնդում է՝ ՊԵԿ նախագահի այս հրամանը հակասում է ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ կետին, ըստ որի՝ մաքսային ձևակերպումների մասնագետները պարտավոր են վերապատրաստվել առնվազն երեք տարին մեկ անգամ։

«Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանը արդեն ուժի մեջ է մտել, և նույնիսկ հրապարակվել է որակավորման նոր ընթացակարգը։ Նոր հրամանով՝ մաքսային ձևակերպումների մասնագետները պարտավոր են վերապատրաստվել ամեն տարի, այլապես իրենց որակավորումը կդադարեցվի, ինչն էլ հակասում է վերոնշյալ օրենքի համապատասխան հոդվածին, իսկ որակավորման համար նախատեսված պետական տուրքը բարձրացվել է 30 անգամ։ Առերևույթ վերապատրաստում կոչվող հրաման-որոշումը բերելու է մաքսային ձևակերպումների բնագավառում գործունեություն իրականացնող ընկերությունների լուծարմանը և շուկայի բևեռացմանը»,- նշում է մաքսային ձևակերպումների մասնագետը:

Արդյունքում, ըստ նրա՝ խնդիրը դառնալով համակարգային՝ խոր ազդեցություն է ունենալու արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց վրա, ինչը հետևանք է ունենալու նաև ներքին և արտաքին ապրանքաշրջանառության վրա, իսկ հազարավոր մաքսային ձևակերպումների մասնագետներ համալրելու են ամեն օր մեծացող գործազուրկների բանակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս