Բաժիններ՝

Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է Ասանժին ապաստան տրամադրելու բանաձևը

Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է բանաձևը, որով կոչ էր արվում կառավարությանը քաղաքական ապաստան տրամադրել WikiLeaks -ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բանաձևի հեղինակների կարծիքով՝ «Ասանժի հանցանքն այն է, որ նա ճշմարտությունն է հայտնել, զբաղվել է լրագրությամբ»:

«Հիմա ավելին, քան երբևէ Ֆրանսիան պետք է ապաստան տրամադրի Ասանժին»,- ասվում է ներկայացված փաստաթղթում:

Նախագծի ևս մեկ դրույթով կոչ էր արվում դյուրացնել ապաստան տրամադրելու գործընթացը նմանօրինակ գործունեությամբ զբաղվող անձանց համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս