Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու

Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը՝ ներկայացնելով պատգամավորների դիմումը:

«Առաջնորդվելով Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 2-րդ եւ 4-5-րդ մասերով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիրը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28