Նվիրումը` անմահություն… Թաթուլ Այվազյան

2020թ. Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց մատաղ կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ: Նրանցից է կրտսեր սերժանտ Թաթուլ Այվազյանը:

Թաամոյի Այվազյանը ծնվել էթուլ Կ 2001 թվականի սեպտեմբերի 15-ին, Ստեփանակերտ քաղաքում։ Մանկությունն անց է կացրել ԱՀ Մարտակերտի շրջանի Կիչան համայնքում, ավարտել տեղի միջնակարգ դպրոցը։

«2020թ. հունվարին եղբայրս զորակոչվել է բանակ, ծառայել Մատաղիսում։ Նա օրինակելի զինվոր էր, բարի ու ընկերասեր: ՀՀ Շիրակի մարզի Լուսակերտ համայնքում կազմակերպված սերժանտական դասերին մասնակցելուց հետո ստացել է կրտսեր սերժանտի կոչում և շարունակել ծառայությունը։ Չարաբաստիկ պատերազմից երկու օր առաջ` սեպտեմբերի 25-ին, Թաթուլը դիրքի ավագ է նշանակվել։ Եղբայրս զոհվել է պատերազմի առաջին օրը։ Ընկերների պատմելով՝ մարտական ընկերոջ կյանքը փրկելիս է մահացու վիրավորում է ստացել։

Մինչև 2021 թվականի սեպտեմբեր ամիսը համարվել է անհետ կորած։ Մարմինը հողին ենք հանձնել սեպտեմբերի 3-ին։ Հաջորդ օրը հարազատ դպրոցում կազմակերպել են ցերեկույթ՝ նվիրված Թաթուլի հիշատակին ու քայլերթով միչև գյուղի հուշարձանը պսակ են տարել, իսկ ընկերները հերթով պահում էին նկարը։ Դպրոցի փառքի սրահում էլ անկյուն են առանձնացրել՝ ի հիշատակ Թաթուլի», – «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայրենիքի նվիրյալ Թաթուլի քույրը՝ Լուիզան:

Բնութագրությունը հասանալի չէ

Թաթուլ Կամոյի Այվազյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Տեսանյութեր

Լրահոս