17 զարմանալի փաստ Ամերիկայի մասին, որոնք չգիտեն նույնիսկ ամերիկացիները
1. Յուրաքանչյուր 8 ամերիկացիներից մեկն ինչ-որ ժամանակ աշխատել է «Մաքդոնալդսում»:
2. Apple ընկերությունն ավելի շատ գումար ունի, քան ԱՄՆ-ի գանձապետարանը:
3. Մոնտանայում կովերի և մարդկանց հարաբերությունը երեքը մեկի է:
4. Մեկ ամերիկացին օգտագործում է նույն քանակության ռեսուրս, ինչ 32 քենիացին:
5. Ամերիկյան քոլեջների որոշ սպորտսմեններ հայտնի են՝ որպես իսկական սպորտային աստղեր, բայց իրականում նրանք ուղղակի ուսանող են, որ մասնակցում են արտադպրոցական միջոցառումների:
6. Չնայած ամերիկացիների մեծ մասը խոսում է անգլերեն, ԱՄՆ-ում չկա պաշտոնական պետական լեզու:
7. Երեք ամերիկացիներից մեկը տառապում է ճարպակալությամբ:
8. Ամերիկացիների 25 տոկոսը հավատում է ռեինկարնացիային:
9. Սիգարետ ծխելը օրինական է անչափահաս երեխաների համար, բայց անօրինական է նրանց դա վաճառելը:
10. ԱՄՆ-ում մահվան պատճառներից վեցերորդը բժշկական սխալն է:
11. Վիրջինիա նահանգում ծնվել են ավելի շատ նախագահներ, քան մնացած յուրաքանչյուր երկրում:
12. Ամերիկացիների 27 տոկոսը համարում է, որ ԱՄՆ-ը երբեք չի իջել Լուսնի վրա:
13. Եթե Դուք Ձեր գրպանում ունեք 10 դոլար և չունեք պարտքեր, ուրեմն Դուք ավելի հարուստ եք, քան ամերիկացիների 25 տոկոսը:
14. ԱՄՆ-ում ամեն օր վաճառվում է 404.687 քմ պիցցա:
15. Չոր օրենքի ժամանակ ԱՄՆ-ի կառավարությունը սկսել է թունավորել գարեջուրը, որը հանգեցրել է հազարավոր մարդկանց մահվան:
16. ԱՄՆ-ում ամեն օր ուտում են 2 մլն հավ:
17. ԱՄՆ-ը այն քիչ երկրներից մեկն է, որտեղ կարելի է գրեթե ամեն տեղ տեսնել երկրի դրոշը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը