Մեր երկրում մարդկանց կեսը գրում է, մի մասն էլ թոշակի է անցնում՝ իր կյանքն է գրում, ու բոլորն ուզում են Գրողների միության անդամ դառնալ. Էդվարդ Միլիտոնյան

Գրողների միությունն անցած տարի իրականացել է մի շարք ծրագրեր, որոնցից է «Մենք և­ աշ­խար­հը» մա­տե­նա­շա­րի հրատարակումը, որ­տեղ ընդգրկ­ված են հայ գրողնե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րն այլ պե­տութ­յուն­նե­րի, այլ ժո­ղո­վուրդ­նե­րի մա­սին:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ առա­ջին­նե­րից մե­կը ե­ղել է լեհ գրող­նե­րը Հա­յաս­տա­նի, հայ գրող­նե­րը Լե­հաս­տա­նի մա­սին ժո­ղո­վա­ծուն: Ներ­կա­յաց­րել են նաև հայ գրող­նե­րը Ի­րա­նի մա­սին «Ի­րա­նի ար­ևը» գիր­քը: Հրատարակ­վել է հայ դա­սա­կան և ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րը Ֆ­րան­սիա­յի մա­սին գիրքը: Ա­ռա­ջի­կա­յում կհրա­տա­րակ­վի հայ գրող­նե­րը Վ­րաս­տա­նի մա­սին ժո­ղո­վա­ծուն:

«Մեր բազ­մա­թիվ գրող­ներ, օգ­տա­գոր­ծե­լով ար­դի տեխ­նո­լո­գիա­կան մի­ջոց­նե­րը, կարողա­նում են կա­պեր հաս­տա­տել մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նե­րի, խմբագ­րութ­յուն­նե­րի հետ կամ տար­բեր գրա­կան կայ­քե­րում ներ­կա­յաց­նել ի­րենց աշ­խա­տանք­նե­րը: Չնայած մի­ջազ­գա­յին հան­դի­պում­նե­րը հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով խա­փան­վել են, սակայն մեր գրող­նե­րից շա­տե­րը հենց այդ ճա­նա­պար­հով են ներ­կա­յա­նում աշ­խար­հին: Ցա­վոք, 2016 թվականին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հրատարակչական գործի աջակցության ծրագիրը փակեց ու նոր ճա­նա­պարհ չբա­ցեց՝ հրա­տա­րա­կե­լու  գրողների գրքերը: Ոչ միայն գրականության, այլև մշակույթի, պատմագիտական գրքերի, ժամանակակից գրականության տպագրության «Գիլյոտին» իջեցրեց:  Մեր հան­դի­պում­նե­րից հե­տո Մ­շա­կույ­թի հա­ջորդ նա­խա­րար­նե­րը դրա­մաշ­նոր­հա­յին ծրագիր հաս­տա­տե­ցին, սա­կայն այդ ծրագ­րով մինչև 20 ա­նուն, հիմ­նա­կա­նում թարգմա­նիչ­ներ են հրա­տա­րակ­վում և 4-6 ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի գրքեր: Դ­րա­նով մեր այ­սօր­վա գրական դաշ­տը, լա­վա­գույն գոր­ծե­րը չեն կա­րող ներ­կայաց­նել:

Այդ ծրագիրը միայն գրականության համար չէր: Մարդը փակեց ու գնաց՝ անտերացրեց: Նորանշանակ նախարարին էլ ասացինք, որ եթե ՀՀ-ում թատրոններին, կինոյին աջակցություն է տրվում, գրականությունն ինչո՞ւ պետք է դուրս մնա: Խորթ զավա՞կ է: Արդյունքում՝ որոշակի դրամաշնորհային ծրագիր հաստատվեց, որը փոքր, չնչին մաս է: Օրինակ, 2020թ. դրամաշնորհի է ներկայացվել 19 անուն գիրք, որից 4-5-ն է առնչվում ժամանակակից գրողի հետ: Հայ գրականությունն այսօր կարիք ունի տպագրվելու, տարածվելու»,- մեզ հետ զրույցում ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա կարծիքով՝ պետք է մտածել նաև նշանակալի անուն ունեցող գրքի թարգմանության մասին:

«Պետք է լինի իսկապես ժամանակի մեջ արժանահիշատակ գրականություն»,- նշեց նա:

Հարցին՝ Գրողների միության անդամ շատերն են ցանկանում դառնալ, ի՞նչ են հաշվի առնում սովորաբար՝ նախքան տվյալ մարդուն իրենց շարքերում ընդգրկելը, Գրողների միության նախագահը պատասխանեց.

«Հայաստանի կեսը ցանկություն ունի: Ես որ ման եմ գալիս Հայաստանում՝ ամեն քայլին մեկը մոտենում, ասում է, որ գրքեր ունի տպագրած, նյութեր ունի: Մեր երկրում մարդկանց կեսը գրում է, մի մասն էլ թոշակի է անցնում՝ իր կյանքն է գրում, ու բոլորն ուզում են Գրողների միության անդամ դառնալ: Բնականաբար, ամեն ոք չի կարող: Մի քանի գիրք պետք է ունենան, գրողները պետք է այդ գրքերի մասին գրեն, երաշխավորեն և այլն»:

Էդվարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ ԿԳՄՍ նա­խա­րա­րութ­յան հետ տար­վա ըն­թաց­քում մի շարք հան­դի­պում­ներ են ու­նե­ցել, հատ­կա­պես ման­կա­պա­տա­նե­կան գրա­կա­նութ­յան հրա­տա­րակ­ման, դրա­մա­տուր­գիա­յի վե­րա­բեր­յալ: Քն­նար­կում­նե­րի արդ­յուն­քում tatron-drama.am կայ­քում բաց­վել է  նոր հարթակ՝ ման­կա­պա­տա­նե­կան դրա­մա­տուր­գիա­յի հա­մար, որ­տեղ ար­դեն ներ­կա­յաց­ված է 13 պիես: Ասաց՝ պետք է թատ­րոն­նե­րի հետ աշ­խա­տել, որ­պես­զի մեր պա­տա­նի­նե­րը, մա­նուկ­նե­րը, հե­ռա­խոս­նե­րով շփում­նե­րից բացի՝ մտնեն ժա­մա­նա­կա­կից կյանքն ար­տա­ցո­լող գրա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի աշ­խար­հը:

Տեսանյութեր

Լրահոս