Բաժիններ՝

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել. ոստիկանություն

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքը շարունակվում է։ Հատկապես արդյունավետ էր ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Արմավիրում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ատրճանակի և ռազմամթերքի, Բաղրամյանում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, թմբուկավոր ատրճանակի, հրացանի և ռազմամթերքի, իսկ Վաղարշապատում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Իջևանի և Եղեգնաձորի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։

Եղեգնաձորում արձանագրվել է նաև հրացանի կամավոր հանձնման դեպք։ Ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Հրազդանի և Անիի բաժիններում։

Հրացանի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Ամասիայի բաժնում։ Մարտունու ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ արձանագրվել են ատրճանակի և ռազմամթերքի, իսկ Ճամբարակի բաժնում՝ հակատանկային նռնականետի և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Նաիրիի և Մալաթիայի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են ատրճանակների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մալաթիայի բաժնում արձանագրվել է նաև հրացանի կամավոր հանձնման դեպք։ Բազումի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Լոռու մարզի Դեբեդ գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» գնդացիր։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս