Գորիս-Կապանում կա մաքսակետեր, բայց դրանք գործառույթ չեն իրականացնում. ՊԵԿ նախագահ

ՀՀ պետական եկամուտների նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները լինեն այնպիսի փուլում, որ սահմանների բացումից խոսելու պահը լինի, անպայման վերլուծություններ կկատարվեն, թե սահմանների բացումից հետո ինչ է շահելու Հայաստանը:

«Բնականաբար, սահմանի բաց լինելն ավելի լավ է, քան փակ լինի, սա անվիճելի է, որովհետև այն տնտեսական ակտիվությունն ու առևտրաշրջանառությունը, որը լինում է բաց սահմանների պարագայում, երբեք չի կարելի ակնկալել փակ սահմանի դեպքում:

Կարծում եմ, եթե որևէ երկրի կապիտալի ներհոսք մեր երկիր դիտարկում ենք՝ որպես ռիսկ, այսինքն՝ ի՞նչ ենք առաջարկում, փակված մնա՞նք, փակ տնտեսությամբ ապրե՞նք, երբեք չփորձե՞նք սահմանների բացման շուրջ խոսել և չփորձե՞նք տնտեսական աշխուժություն մտցնել: Բնականաբար, մեծ տնտեսություն ունեցող երկրների ներկայությունն ավելի փոքր տնտեսություն ունեցող երկրում նկատելի է լինում ամբողջ աշխարհում: Այսինքն՝ ի՞նչ, մենք վախերո՞վ ապրենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամ Բադասյանը:

Անդրադառնալով Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին  հայկական կողմից մաքսակետեր դնելուն և դրանց գործառույթներին, Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց.

«Քանի որ  այդտեղ հնարավոր է երթևեկել հիմնականում Իրանի կողմից  բեռնատար մեքենաներ, սակայն մեծամասամբ հոսքը նոր ճանապարհով է ընթանում:  Այսօր, օրինակ, որոշակի գործառույթներ են իրականացնում Մեղրիի մաքսակետի և անցնող բեռնատարների հաշվառման մասով, իսկ քանի որ հայկական մեքենաներ այդ մասով չեն հատել ընդհանրապես, այդ մասով գործառույթ չեն իրականացնում: Մենք մաքսատուրք չենք գանձում: Եթե կա կետ, որտեղից գալիս են մեքենաներ, և տեսականորեն հնարավոր է, որ գան մեքենաներ, և տեսականորեն հնարավոր է, որ անհրաժեշտություն առաջանա իրականացնել մաքսային հսկողություն, որպեսզի իրականացվի մաքսային հսկողություն»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս