Բաժիններ՝

7 սխալներ, որոնցից պետք է ազատվել 2022 թվականին

1. Ծուլություն․ երբ չեք ցանկանում կառավարել ձեր ֆինանսները

Ծախսերի և եկամուտների հաշվառումն ամեն ինչի բանալին է, այստեղ վաստակի չափն այնքան էլ կարևոր չէ։ Ե՛վ միլիարդավոր դոլարների շրջանառությամբ խոշոր ձեռնարկությունը, և՛ փոքրիկ ընկերությունը նախատեսում են բյուջե: Եթե դա չարվի, ապա հետևանքները տխուր կլինեն։

Չգիտես ինչու, մարդիկ կարծում են, որ իրենց մոտ ամեն ինչ այլ կերպ է ստացվում, բայց դա այդպես չէ։ Եթե չգիտեք, թե որքան եք ծախսում, չեք կարողանա խնայել և ռացիոնալ ծախսել: Բայց երբ սկսեք վերահսկել ձեր ֆինանսները, ձեր կյանքը կփոխվի:

2. Որկրամոլություն. երբ ձեր հնարավորություններից վեր եք ապրում

Որկրամոլությունը կարող է ընկալվել՝ որպես ցանկացած ավելորդության ցանկություն։ Հստակ հայտնի չէ, թե որքան վատ է անդրադառնում այս կիրքը հոգու վրա, բայց ֆինանսների վրա ազդեցությունը շատ մեծ է:

Նորմալ է, երբ գնում եք ձեր տասնհինգերորդ զույգ կոշիկը կամ նոր սմարթֆոնը, եթե, իհարկե, դուք կարողանում եք ձեր հնարավորությունների սահմաններում դա թույլ տալ: Բոլորովին այլ է, երբ հանուն դրա դուք վարկ եք վերցնում։

Պարտքերն ու փոխառությունները վտանգավոր են, երբ դրանք կենցաղային իրերի և այն իրերի համար են, որոնց կարիքը չունեք։ Կամ երբ վարկ եք վերցնում ճոխ միջոցառումներ՝ ծննդյան, հարսանեկան, և այլ, կազմակերպելու համար:

Ապառիկով ապրելու սովորությունը պատրանք է ծնում, որ դուք կարող եք ձեզ թույլ տալ այս կամ այն գնումը: Շատ հաճախ դա հանգեցնում է նրան, որ պարտքն աճում է, իսկ այն փակելու հնարավորությունները՝ ոչ։

3. Նախանձ․ թվալ, բայց չլինել

Սոցիալական ցանցերն այժմ ակտիվորեն ջուր են լցնում այս մեղքի ջրաղացին։ Այստեղ դուք բաժանորդագրվում եք դերասանի կամ հաջողակ գործարարի հաշվին։ Տեսնում եք, թե ինչպես է նա հրաշալի մեքենա վարում, բրենդային հագուստ գնում, թանկարժեք կոսմետիկա օգտագործում։ Իհարկե, այս ամենը ձեզ գրավելու համար է արվում, այլապես շոու-բիզնեսի կամ այլ ոլորտի աստղերը գովազդի համար այդքան մեծ գումարներ չէին ստանա։

Նախանձը խթանում է սպառումը: Բայց ահա սարսափելի ճշմարտությունը՝ կուռքի պես լինելու համար պետք է աշխատել նրա պես, այլ ոչ թե գնել նույն իրերը:

Եթե դուք սովորական գրասենյակային աշխատող եք ու քեզ համար շատ թանկ ժամացույց եք գնում, ինչպիսին ունի ձեր գործատուն կամ այլ գործարար, ապա դուք նրա նման չեք դառնա։ Դուք սովորական գրասենյակային աշխատող կլինեք՝ շատ թանկ ժամացույցներով և բաց թողնված հնարավորություններով, քանի որ ձեր կյանքում հավանաբար ավելի կարևոր ծախսեր կլինեն:

Այսպիսով, համարժեք գնահատեք ձեր ֆինանսական վիճակը և ուրիշի նմանատիպ քայլերը, վարքը մի կրկնօրինակեք: Եթե դուք վերցնեք փողը, որը ծախսում եք շռայլության վրա, և ներդնեք օգտակար բանի մեջ՝ կրթության, առողջության կամ լավ ներդրումների մեջ, ապա դա շատ ավելի իմաստալից և հեռանկարային քայլ կլինի:

4. Ունայնություն. խնայելու համար չափազանց հպարտ լինելը

Հնաոճ խաբեություն (կամ մարքետինգային հնարք). Տևական ժամանակ պատմեք մարդուն որևէ ապրանքի մասին, ստիպեք նրան շատ ժամանակ ծախսել և հետաքրքրություն ցուցաբերել, ապա նշեք առասպելական գին: Երբեմն մարդիկ գնումներ կատարում են միայն այն պատճառով, որ ամաչում են խոստովանել, որ այս իրը չափազանց թանկ է, կամ պարզապես չափազանց թանկ է՝ այդքան չարժե:

Աղքատ երևալու վախի պատճառով ոմանք չեն գնում սովորական սուպերմարկետներ, գնում են նույն տեսքով, սակայն ավելի թանկ ու հնչեղ անունով ապրանքներ…
Խնայողությունը ամաչելու բան չէ:

Ամեն գնով ֆինանսական անկախության արտաքին տպավորությունը պահպանելու փոխարեն այն կարելի է ձեռք բերել, այդ թվում՝ ավելի լավ գնումների միջոցով։ Գուցե թե հնարավոր չլինի խնայողություններով հարստանալ, սակայն արժե՞ վատացնել իրավիճակը ունայնության պատճառով։

5. Զայրույթ. երբ անհաջողությունների համար մեղադրում են բոլորին, բացի սեփական անձից

Շատ հարմար է ֆինանսական խնդիրների համար մեղադրել համաշխարհային կառավարությանը, սողուններին, Մարսից եկած այլմոլորակայիններին… Ի վերջո, դուք կարող եք դա անել առանց բազմոցից վեր կենալու՝ պատճառաբանությամբ, թե կյանքը լի է անարդարությամբ: Իսկ եթե ինչ-որ մեկն ավելի լավ է ապրում, ապա դրան էլ բացատրություն ունեք՝ գողացել ու կաշառք է վերցրել։

Բայց ձեր կյանքը ձեր պատասխանատվությունն է:

Ասել, որ բարձր վաստակի համար բավական է միայն ցանկությունը, անազնիվ կլինի։ Մարդիկ ապրում են տարբեր պայմաններում։ Եթե դուք ծնվել եք միլիոնատիրոջ ընտանիքում, սովորել եք աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում և ճանաչում եք ազդեցիկ մարդկանց, ապա, թվում է՝ հաջողության հասնելու ավելի շատ շանսեր ունեք, քան հասարակ ընտանիքի գյուղացի տղան։

Բայց չես կարող մտնել ժամանակի մեքենայի մեջ և այլ կերպ վերածնվել: Կապույտ ուղղաթիռով կախարդը չի թռչի այս անարդարությունը շտկելու համար: Ժամանակն է մեծանալ և գործել այն պայմաններում, որոնք կան, ընդունել իրականությունը:

6. Ցանկություն. երբ ընտրում են պահի հաճույքը և ոչ թե՝ կարևոր նպատակը

Եկեք ավելի լայն մտածենք։ Առաջ նայելը դժվար է: Օրինակ, ենթադրենք, դուք խնայում եք հիպոթեքի կանխավճարի համար: Առջևում երկար տարիների սահմանափակումներ են սպասվում։ Եվ հանկար տեսնում եք՝ զեղչ iPhone-ի համար: Իհարկե, գնումը ձեզ հաճելի կլինի: Դուք նույնիսկ կմտածեք, որ շահավետ գումար եք ներդրել։ Բայց նաև կհայտնաբերեք, որ բնակարան գնելու երկարաժամկետ նպատակը ձեզանից է՛լ ավելի է հեռացել։

«Մեկ անգամ ենք ապրում»՝ դիրքորոշումը գոյության իրավունք ունի։ Բայց նաև պետք է չմոռանալ, որ մենք միևնույն ժամանակ երկար ենք ապրում։ Եթե ձեր առջև կարևոր նպատակներ կան՝ բնակարան, թոշակի խնդիր, կրթության հարցեր, ապա չպետք է դրանք փոխեք վայրկենական հաճույքների համար։

7. Հուսահատություն․ երբ ընդունում են իրավիճակը և չեն ցանկանում որևէ բան փոխել

Եթե դու լիովին բավարարված ես քո կյանքից, ոչինչ չես կարող անել։ Ոչ ոք չպետք է դուրս գա իր հարմարավետության գոտուց (մանավանդ, որ ներս մտնելն այնքան դժվար է) պարզապես այն պատճառով, որ նա անընդհատ ամաչում է Instagram-ի մոտիվացիոն գրառումներից:

Բայց եթե կյանքում ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս, ապա երբեք ուշ չէ փորձել շտկել այն: Օրինակ, գնդապետ Սանդերսը՝ KFC-ի ստեղծողը, 60-ից հետո դարձավ միլիոնատեր: Խոհարար Ջուլիա Չայլդը հրատարակեց գիրք, որը հարստություն և ժողովրդականություն ձեռք բերեց 50 տարեկանում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս