Բաժիններ՝

21 հետաքրքիր փաստեր Յոհան Սեբաստիան Բախի մասին

1. Երաժշտության նրա առաջին ուսուցիչը եղել է ավագ եղբայրը: Բախը երաժշտություն սովորել սկսել է 10 տարեկան հասակում:

2. Բախը ունեցել է 8 քույրեր և եղբայրներ, ընդ որում, նա եղել է ամենակրտսերը: Երբ նա դարձել է 10 տարեկան, երեխաները որբացել են:

3. Բախը սերում է երաժիշտների դինաստիայից: Նրա նախնիներն այս կամ այն ձևով զբաղվել են երաժշտությամբ:

4. Պատանի ժամանակ նա երգել է եկեղեցական երգչախմբում:

5. Բախի կյանքին նվիրված են երկու տասնյակից ավելի վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր:

6. Կոմպոզիտորի երեխաները գնացել են նրա հետքերով և բավականին նկատելի հաջողությունների են հասել:

7. Յոհան Սեբաստիան Բախը սիրել է քնել երաժշտության տակ:

8. Մեծ կոմպոզիտորը աչքի է ընկել բռնկուն բնավորությամբ: Դուրս գալով ափերից՝ նա վերջին բառերով հայհոյել է իր ենթականերին և նույնիսկ երբեմն ազատություն է տվել ձեռքերին:

9. Ըստ The New York Times-ի վարկածի, մարդկության պատմության լավագույն կոմպոզիտորը Բախն է:

10. 18-րդ դարի կեսերին Գերմանիայում ստեղծվել է «Բախի ընկերություն», որի անդամները զբաղվել են կոմպոզիտորի ստեղծագործությունների ուսումնասիրությամբ:

11. Առաջադիմական հայացքների տեր լինելով՝ Բախն աշխատել է, որպեսզի եկեղեցական երգչախմբում կարողանան երգել ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք:

12. Բախի ստեղծագործությունների մասին շատ բարձր կարծիքի է եղել մեկ այլ մեծ կոմպոզիտոր՝ Բեթհովենը:

13. Կյանքի ընթացքում Բախը ստեղծագործել է ավելի քան 1000 երաժշտական գործ:

14. Բախը գերազանց նվագել է այնպիսի բարդ գործիքի վրա, ինչպիսին երգեհոնն է:

15. Բախի մահվանից հետո նրան աստիճանաբար մոռացել են, իսկ նրա գերեզմանը՝ կորցրել: Այն գտել են միայն 19-րդ դարի վերջում, ընդ որում, լրիվ պատահաբար:

16. Կերակուրի նկատմամբ նա շատ յուրահատուկ վերաբերմունք է ունեցել: Օրինակ՝ նա սիրել է ճաշակել ապխտած ձկան գլուխներ:

17. Իր կյանքի ընթացքում Բախն ապրել է 8 տարբեր քաղաքներում, սակայն իր հարազատ երկրից դուրս երբեք չի ապրել:

18. Նա ոչ միայն բացարձակ լսողություն ուներ, այլ նաև անհավանական հիշողություն: Նա կարող էր շատ հեշտությամբ նվագել նախկինում անծանոթ յուրաքանչյուր երաժշտական ստեղծագործություն՝ լսելով այն ընդամենը մեկ անգամ:

19. Բացի մայրենի գերմաներենից, Բախն ազատ խոսել է նաև ֆրանսերեն և անգլերեն լեզուներով:

20. Յոհան Սեբաստիան Բախը շատ հավատացյալ և աստվածավախ մարդ է եղել:

21. Բախը երկու անգամ ամուսնացած է եղել: Նա ունեցել է 20 երեխա, բայց նրանցից կենդանի են մնացել 12-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս